Ներկայացնում ենք Cascade Park բազմաբնակարան բնակելի շենքը, որը տեղակայված է Երևանի Անտառային փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա, ռելիեֆային անկում ունեցող, ընդհանուր՝ 2184,55քմ մակերեսեով, 154 և 156 հասցեներով հողամասերի վրա։
Շենքի երկու մասնաշենքերից յուրաքանչյուրում նախատեսված է մեկական` 13 հոգի տարողությամբ վերելակ, որոնցից մեկը բացվելու է անմիջապես իններորդ հարկի «պենտհաուս» բնակարանի ներքին տարածքում։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Բնակարանների առաստաղների բարձությունը՝ 3,60 մ,
իններորդ հարկի առաստաղի բարձությունը՝ 6մ,
հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի համար անհրաժեշտ պայմաններ,
գեղեցիկ տեսարան դեպի մայրաքաղաք,
հարավային դիրքից երևում է ԱԺ-ն,
կանաչապատ տարածք՝ 40%,
ավտոկայանատեղի՝ 84 հատ,
վերելակ՝ KONE։