Ներկայացվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, որը միավորում է ժամանակակից ճարտարապետական լուծումները, որակյալ շինարարական նյութերը և բարեկարգ արտաքին միջավայրը։ Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել ապահով, հարմարավետ և բարձրակարգ բնակելի տարածք՝ համապատասխանեցված ընտանիքների և անհատների տարբեր պահանջներին։
Հողի ընդհանուր մակերեսը՝ 14,000 քմ (մոտ 9000 քմ կանաչապատված տարածք),
Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 4525 քմ,
Ընդհանուր բնակարանների թիվը՝ 371,
Բնակարանների մակերեսները՝ 34,4-109,7 քմ,
Հասարակական տարածքների ընդհանուր մակերեսը՝ 3931 քմ,
Հասարակական տարածքների մակերեսները՝ 163,6-580 քմ),
Նախատեսված ավտոկայանատեղերի թիվը՝ 167 հատ (փակ),
Ավտոկայանատեղեր հյուրերի համար՝ 34 հատ (բաց),
Նախագիծը բաղկացած է 3 մասնաշենքից՝ Ա, Բ, Գ (առանձին մուտքերով),
Ա – մասնաշենք 15-16 հարկ (13-14 բնակելի, 2 վերելակ KOHE տիպի, 1 աստիճանավանդակ),
Բ – մասնաշենք 17-18 հարկ (15-16 բնակելի, 2 վերելակ KOHE տիպի, 1 աստիճանավանդակ),
Գ – մասնաշենք 18 հարկ (16 բնակելի, 2 վերելակ KOHE տիպի, 1 աստիճանավանդակ),
Նախատեված է բնակարանների անհատական ջեռուցման համակարգ,
Շենքի երեսպատումը բնական քարեր (տուֆ-տրավերտին), ապակի,
Շենքը գազաֆիկացված է,
Նախատեսված է մանկապարտեզ՝ 80-100 երեխայի համար,
Համալիրի մուտքը Աճառյան փողոցից: