Անցնել բովանդակությանը

Nova Building

Պարույր Սևակ 5/1 · Քանաքեռ-Զեյթուն

Կառուցվում էՀարկի վերադարձ՝ չի գործում
Հանձնում
2029
Մակերես
36,7–105 m²
Հարկեր
17

Շարունակեք հավելվածում

  • Ազատ բնակարանների ցանկ և առանձին գներ
  • Գնի և շինարարության ծանուցումներ
  • Ձեր հայտով զբաղվում է Dignisi-ի մասնագետը

Բեռնեք Հավելվածը

Բացում է App Store-ը կամ Google Play-ը՝ կախված ձեր հեռախոսից։

Նախագծի մասին

Ժամանակակից դիզայնով և բարձրակարգ ճարտարապետական լուծումներով Nova Building բնակելի համալիրը գտնվում է Պարույր Սևակ 5/1 հասցեում։

Համալիրը ձևավորված է երեք ինքնատիպ մասնաշենքերից, որոնք համախմբվում են ընդարձակ, կանաչապատ և մշակված բակային տարածքում։ Այստեղ ստեղծված են հանգստի տաղավարներ, անվտանգ ու հետաքրքիր մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև էսթետիկ շատրվանային լուծումներ, որոնք բնակիչների առօրյան դարձնում են առավել հաճելի ու ներդաշնակ։ Համալիրը տեղադրված է առավել հարմար վայրում՝ մոտ դպրոցներին, մանկապարտեզներին, առևտրի կենտրոններին և հանրային տրանսպորտին։

Nova Building-ը ունի բազմաֆունկցիոնալ, ժամանակակից կառուցվածք՝

Քառահարկ ավտոկայանատեղի, Երեքահարկ առևտրային և բիզնես տարածքներ, 4-րդ հարկից մինչև 17-րդ հարկ՝ լուսավոր, հարմարավետ բնակարաններ՝ հիանալի պանորամային տեսարաններով, Բոլոր բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներ և օդորակիչներ։

Բնակարանները գնորդին հանձվելու են՝

Տեղադրված մուտքի դռնով և բարձրորակ պատուհաններով, Հարթեցված հատակով և գիպսոնիտով հարդարված պատերով, Դիզայնին համապատասխան ամբողջությամբ վերանորոգված ընդհանուր միջանցքներով, Տաք և սառը ջրի, կոյուղու, օդափոխության, էլեկտրականության, գազամատակարարման և ջեռուցման-հովացման համակարգերի խողովակաշարերով՝ բերված մինչև բնակարան, Վերանորոգված պատշգամբներով, Տեղադրված գազի կաթսայով և օդորակման համակարգի արտաքին ու ներքին բլոկներով։

Հաճախակի հարցեր

Որտե՞ղ է գտնվում Nova Building-ը։

Պարույր Սևակ 5/1, Քանաքեռ-Զեյթուն, Երևան.

Ե՞րբ է հանձնվում Nova Building-ը։

2029

Nova Building-ի դեպքում գործո՞ւմ է հիփոթեքի հարկի վերադարձը։

Հարկի վերադարձ՝ ճշտվում է

Թարմացվել է 9 օգոստոսի, 2026 թ.

Նման նախագծեր

Մոտակա նախագծեր

Արդի

Քանաքեռ-Զեյթուն · Երևան