Երևանի սրտում, Սայաթ Նովա և Չարենց փողոցների անկյունի հետնամասում կառուցվում է քսան բնակարան ունեցող, «Նովատուն» բուտիկ շենքը։ Շենքն ունի վեց հարկ, որից առաջինը՝ առևտրային տարածքը տրվելու է վարձով միայն գրասենյակի համար, իսկ հաջորդ հինգ հարկերում տեղակայված են բնակարանները։ Քանի որ շենքը կառուցվում է 1000 մետր հողի վրա, զբաղեցնելով ընդամենը 500 մետր մակերես, երկու կողմից ունի կանաչապատ տարածք և ընդհանրապես որևէ շինություն չի խանգարում, որպեսզի չորս կողմից շենքն ունենա տեսարան և լուսավորություն։
Կառուցապատողը վերանորոգում է նաև հարևան մանկապարտեզի այգին և շենքերի ընդանուր բակը։
Շենքը հանձնելուց հետո բնակիչները պետք է ստեղծեն համատիրություն, որը բնակիչների վճարների միջոցով կկազմակերպի՝
շենքի անվտագության ծառայությունը,
ընդանուր բարեկարգման,
կաթսայատան,
հովացման և ջրամատակարարման ծառայությունների սպասարկման,
մաքրության և աղբահանության հարցերը։
Մեծ առավելություն է, երբ շենքում քիչ բնակարաններ կան։ Երևանի կենտրոնում նման հնարավորություններով բարձրորակ շենք գտնելն այսօր չափազանց բարդ է։