«Կանաչ թաղ» թաղամասը գտնվում է օրեցոր զարգացող Ավան վարչական շրջանում ՝ Աճառյան 37/27 հասցեում, Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, քաղաքի կենտրոնից ընդամենը 8 կմ հեռավորությամբ, որի մոտակայքում են գտնվում նորակառույց դպրոցը, մանկապարտեզը, սպորտային ու զվարճանքի կենտրոնները և զբոսանքի համար անփոխարինելի վայր հանդիսացող բուսաբանական այգին։
Թաղամասում կառուցվում են եռահարկ՝ կիսանկուղով թվով 4 շենքեր։ Բոլոր բնակարանները՝ շնորհիվ իրենց տեղակայման դիրքի, ունեն արևկող պատուհաններ։ Արտաքին պատերը իրականացվելու են բարձր ջերմամեկուսացմամբ,
1-ին հարկերի բնակարանները, բացի բնակելի տարածքից, ունեն առանձնացված կանաչ գոտիներ,
2-րդ հարկում 1, 2 և 3 ննջասենյականոց բնակարաններ են, որոնց հիմնական մասն ունեն պատշգամբ,
իսկ 3-րդ հարկերում բոլոր բնակարանները երկհարկանի պենթհաուսներ են՝ առանձնացված տերասաներով,
«Կանաչ թաղ» թաղամասը բաղկացած է թվով 6 մուտքերից և բարձրակարգ վերելակներից։ Բակային հատվածում նախատեսված է տարեցների համար զրուցարան և երեխաների համար խաղահրապարակ,
այս թաղամասը առանձնանում է նաև բարձր սեյսմակայունությամբ, քանի որ բացի կրող շրջանակից (սյուն, հեծան), կրող են նաև միաձույլ պատերը, ինչը կառույցին հաղորդում է կոշտություն և դարձնում ավելի սեյսմակայուն,
շենքերի միջև ընկած մասի ստորգետնյա հատվածում առկա են 42 ավտոկայանատեղիր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնացված պահեստային տարածքները,
բնակարանները գնորդիներին են հանձնվեու որակյալ մուտքի դռան և բարձրորակ դուռ պատուհանների տեղադրմամբ, ներքին պատերի և հատակների հարթեցմամբ,
թաղամասը ապահովված է լինելու անվտանգության ծառայությամբ, նաև գործելու են մաքրության և այգիների խնամքի ծառայությունները։
Հիփոթեքի պայմանները՝ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ
11.5-12% տարեկան տոկոսադրույք (հետագա նվազման միտումով)՝ ՀՀ դրամի դեպքում,
մինչև 20 տարի մարման ժամկետ,
կանխավճար՝ սկսած 10%-ից։